22.05.2019 10:00

Բունդեսլիգայի երկրորդ ուղեգիրը նվաճել է «Պադերբորնը»

Բունդեսլիգայի երկրորդ ուղեգիրը նվաճել է «Պադերբորնը»

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայից ուժեղագույնների լիգայի երկրորդ ուղեգիրը նվաճել է «Պադերբորնը»:

«Պադերբորնը» Բունդեսլիգայում խաղացել է միայն 2014/15 մրցաշրջանում, երբ գրավել էր վերջին տեղը:

Ավելի վաղ երկրորդ Բունդեսլիգայից ուժեղագույնների լիգայի ուղեգիր էր նվաճել «Քյոլնը»: Երրորդ տեղը գրավել է «Յունիոն Բերլինը», որը «Շտուտգարտի» հետ կվիճարկի Բունդեսլիգայի վերջին ուղեգիրը:

Հատկանշական է, որ 2 տարի առաջ «Պադերբորնը» դուրս էր մնացել Գերմանիայի երրորդ լիգայից, սակայն «Մյունխեն 1860-ին» սնանկացման արդյունքում չէր տեղափոխվել չորրորդ դիվիզիոն: