22.05.2019 12:00

«Ռեալ»-ը սկսել է բանակցել Նեյմարի հետ

«Ռեալ»-ը սկսել է բանակցել Նեյմարի հետ

ՊՍԺ- հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել «Ռեալ»-ում: Այս մասին վստահեցնում է լրագրող Էդուարդո Ինդան: 

Նրա տեղեկություններով՝ 27-ամյա խաղացողն արդեն հանդիպել է մադրիդյան ակումբի ղեկավարության հետ: 

Ավարտված մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 28 խաղի, դարձել 23 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: 

Նեյմարը դարձել է Լիգա 1-ի չեմպիոն: Նրա տրանսֆերը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 180 միլիոն եվրո: