22.05.2019 12:31

Daily Mail. Բատիստուտան մտադիր է մարզչական կարիերա սկսել Անգլիայում

Daily Mail. Բատիստուտան մտադիր է մարզչական կարիերա սկսել Անգլիայում

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Բատիստուտան մտադիր է մարզչական կարիերա սկսել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 50-ամյա մասնագետը ցանկանում է գլխավորել «Միդլսբրո»-ն, որը Չեմփիոնշիփի ավարտված մրցաշրջանում 7-րդ տեղն էր զբաղեցրել:

Նշենք, որ անգլիական ակումբն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել: Գլխավոր մարզչի թեկնածուների թվում են նաև Ջոնաթան Բուդգեյթը, Դևիդ Մոյեսը և Նայջել Պիրսոնը: