22.05.2019 13:00

TYC Sports. Իկարդին չի հրավիրվի Արգենտինայի հավաքական և չի մասնակցի Ամերիկայի Գավաթին

TYC Sports. Իկարդին չի հրավիրվի Արգենտինայի հավաքական և չի մասնակցի Ամերիկայի Գավաթին

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին չի զգում «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայությունների կարիքը շուտով մեկնարկելիք Ամերիկայի Գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է TYC Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը չի հրավիրվի ազգային ընտրանի և բաց կթողնի մրցաշարը: Նման որոշման պատճառը խաղացողի՝ ընթացիկ մրցաշրջանում ոչ բավարար ելույթներն են, ինչպես նաև հավաքականի որոշ ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտային հարաբերությունները:

Նշենք, որ մրցաշարը կայանալու է Բրազիլիայում հունիսի 14-ից հուլիսի 7-ը: