22.05.2019 12:00

Զելենսկին արձակել է ռադան և արտահերթ ընտրություններ նշանակել

Զելենսկին արձակել է ռադան և արտահերթ ընտրություններ նշանակել

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Գերագույն ռադայի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու և արտահերթ ընտրությունները 2019 թ. հուլիսի 21-ին անցկացնելու մասին: Ռադան լուծարելու իր մտադրության մասին Զելենսկին հայտարարել էր խորհրդարանում իր պաշտոնակալման ելույթի ժամանակ:

Նախորդ օրը՝ երեքշաբթի, Զելենսկին հանդիպել էր ռադայի ղեկավարության և խորհրդարանական խմբակցությունների առաջնորդների հետ, որից հետո հայտարարել էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են՝ 2016 թվականից ի վեր քաղաքացիների վստահության ցածր մակարդակի և կոալիցիայի բացակայության պատճառով:

Փոխանցում է BBC-ն: