Թուրք զինվորականները Ռուսաստանում սկսել են C-400 -ի շահագործման ուսուցումը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը հայտարարել է, որ Անկարան զինվորական անձնակազմ է ուղարկել Ռուսաստան՝ C-400 զենիթահրթիռային համակարգերի շահագործման ուսուցում անցնելու համար:
Թուրքիայի նախարարությունում հայտարարել են, որ ուսուցումը կտևի մի քանի ամիս: «Անձնակազմի թիվը անընդհատ փոխվում է, յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի»,- նշել է նախարարը:
Թուրքիայի ՊՆ ղեկավարը նաև նշել է, որ Անկարան շարունակում է երկխոսությունը Վաշինգտոնի հետ՝ ռուսաստանյան C-400 ձեռք բերելու վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ պատրաստվում է անդրօվկիանոսյան գործընկերոջ պատժամիջոցներին:
Ակարը նաև պատմել է ԱՄՆ-ի նոր առաջարկի մասին՝ Patriot զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ:
Փոխանցում է tass.ru-ն: