22.05.2019 13:10

Ուկրաինան Ռուսաստանին խոստացել է «մտրակի ու բլիթի» քաղաքականություն

Ուկրաինան Ռուսաստանին խոստացել է «մտրակի ու բլիթի» քաղաքականություն

Նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանության օրոք Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ կվարի «մտրակի ու բլիթի» քաղաքականություն: Այդ մասին հայտարարել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը:

Բոգդանն ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդառաջ գնալու և կարգավորելու հակամարտությունը, սակայն Մոսկվան, նրա խոսքով, առայժմ դրան չի համաձայնում: Դրա համար էլ, շեշտել է պաշտոնյան, Կիևը պետք է ընթանա «նաև այլ ճանապարհով՝ մտրակի»: Ըստ նրա՝ նախագահ Զելենսկու կոչն ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ, ընդամենը պատասխանն էր Մոսկվայի լռությանը Կիևի առաջարկներին: Մասնավորապես, Կրեմլը չի համաձայնում բանակցել ուկրաինացի նավաստիների ազատ արձակման վերաբերյալ:

Աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Ուկրաինան «բոլոր ազդանշաններն ուղարկում է» ռուսաստանյան իշխանություններին, բայց նաև պատրաստ է փոխզիջումների:

Ավելի վաղ Բոգդանը տեղեկացրել էր, որ Զելենսկին ծրագրում է հանրաքվե անցկացնել Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններ անցկացնելու հարցով: Ըստ նրա՝ համապատասխան որոշումը պետք է կայացնի ուկրաինացի ժողովուրդը:

Փոխանցում է tass.ru-ն: