22.05.2019 13:41

Փհենյանում ԱՄՆ նախկին փոխնախագահին «թուլամիտ» են համարում

Փհենյանում ԱՄՆ նախկին փոխնախագահին «թուլամիտ» են համարում

ԿԺԴՀ զանգվածային լրատվամիջոցները ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին ցածր ինտելեկտով խենթ են անվանել՝ ԿԺԴՀ ղեկավարության հասցեին վերջերս նրա զրպարտչական արտահայտությունների համար:

Այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ «Սնոբ, որը զուրկ է տարրական մարդկային հատկություններից» վերնագրի ներքո:

«ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի արտահայտությունները թուլամիտ մարդու մոլորություններ են, ով զուրկ է տարրական մարդկային հատկանիշներից,- ասվում է հոդվածում:- Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու առիթով ասում են, թե նրա հետ հույսեր կապել չարժի՝ հավելելով, որ նա ցածր IQ ունեցող հիմարի մեկն է»:

Փոխանցում է tass.ru-ն: