22.05.2019 14:23

Մադուրոն զինվորականներին կոչ է արել անհապաղ ձերբակալել դավաճաններին

Մադուրոն զինվորականներին կոչ է արել անհապաղ ձերբակալել դավաճաններին

Վենեսուելայի զինված ուժերը մշտապես պետք է պատրաստ լինեն դիմակայելու հնարավոր սպառնալիքները և պահպանելու միասնությունն իրենց շարքերում: Այդ մասին հայտարարել է Բոլիվարիական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Ես ողջ հրամանատարական կազմին եմ ասում, որ պետք է բարոյականություն և կարգապահություն դրսևորել: 24 ժամ պատրաստ լինել պաշտպանելու խաղաղության իրավունքը: Եթ դավաճան է հայտնվում, ապա անհապաղ պետք է ձերբակալել նրան »,- պետության ղեկավարի խոսքն է մեջբերում Union Radio-ն:

Ապրիլի 30-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմն էր անցել զինվորականների մի խումբ, որից հետո երկրում հերթական անգամ  բողոքի ցույցերի ալիք էր բարձրացել:

Ցույցերի ընթացքում, որոնք ուղեկցվում էին բախումներով ուժային կառույցների աշխատակիցների հետ, տուժել էր մի քանի հարյուր մարդ, հինգ հոգի զոհվել էր: Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ ձերբակալվել էր գրեթե 340 մարդ:

Տապալված խռովությանը մասնակցելու համար Վենեսուելայի զինված ուժերից հեռացվել է 55 հոգի, այդ թվում՝ ազգային հետախուզական ծառայության ղեկավար, գեներալ Մանուել Ֆիգերան:

Փոխանցում է tass.ru-ն: