22.05.2019 15:14

Գործարար Կոլոմոյսկին շնորհավորել է Զելենսկուն պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Գործարար Կոլոմոյսկին շնորհավորել է Զելենսկուն պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Գործարար Իգոր Կոլոմոյսկին շնորհավորել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ հեռախոսով նրան հաղորդագրություն ուղարկելով: Այդ մասին նա տեղեկացրել է «Украинская правда»-ին տված հարցազրույցում:

Օլիգարխը պարզաբանել է, որ չի մեկնել նախագահ Զելենսկուն շնորհավորելու պաշտոնակալության առթիվ, քանի որ չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին: Դրա համար էլ շնորհավորել է SMS ուղարկելով:

«Բայց ի՞նչ իմաստ ուներ: Միանգամից՝ լիքը լրագրողներ, լիքը հարցեր: Եվ դա՝ միայն նրա համար, որ հետո բացատրեի, որ ես ընդամենը մարդկայնորեն ուզում էի շնորհավորել»,- ասել է Կոլոմոյսկին:

ԶԼՄ-ները Ուկրաինայի նախագահի պաշտոնում Զելենսկու ընտրությունը համարում են Կոլոմոյսկու «նախագիծը»: Նորընտիր նախագահը և օլիգարխը նախկինում եղել են բիզնես- գործընկերներ:

Փոխանցում է tass.ru-ն: