23.05.2019 10:00

Ազարի եղբայրը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Ազարի եղբայրը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Տորգան Ազարը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է ակումբի կայքը:

26-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի եղբայրը մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 10-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: