23.05.2019 10:29

Ալեքս Իվոբի. Ցանկանում ենք Եվրոպայի լիգայի գավաթը նվաճել Հենրիխ Մխիթարյանի համար

Ալեքս Իվոբի. Ցանկանում ենք Եվրոպայի լիգայի գավաթը նվաճել Հենրիխ Մխիթարյանի համար

Լոնդոնի «Արսենալի» նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշումը

«Ցավալի է, որ Մխիթարյանը չի մասնակցի եզրափակիչին: Պատրաստվում ենք «կռվել» մինչեւ վերջ եւ հույս ունենք, որ կկարողանանք նվաճել տիտղոսը ոչ միայն մեր, այլեւ` նրա համար»,- Իվոբիի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»: