23.05.2019 11:04

Կոնտեն պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ

Կոնտեն պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն կգլխավորի Միլանի «Ինտերը»:

Football Italia-ի համաձայն՝ 49-ամյա մարզիչն «Ինտերի» հետ կնքել է նախնական պայմանագիր, որով նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո: Կողմերը պաշտոնապես պայմանագիր կկնքեն մայիսի 28-ին:

Անտոնիո Կոնտեի նախորդ աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին», որը նա գլխավորեց 2016-ի ամռանը, իսկ 2 տարի անց հեռացվեց պաշտոնից: Դրանից առաջ նա գլխավորել էր նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու Իտալիայի հավաքականը: