23.05.2019 12:00

Անտոնիո Կոնտեն շահել է դատը, «Չելսին» կվճարի 9 միլիոն ֆունտ ստերլինգ

Անտոնիո Կոնտեն շահել է դատը, «Չելսին» կվճարի 9 միլիոն ֆունտ ստերլինգ

Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն շահել է դատը Լոնդոնի «Չելսիի» դեմ, հաղորդում է The Times-ը։

49-ամյա մասնագետը անգլիական ակումբից կստանա 9 միլիոն ֆունտ ստերլինգի փոխհատուցում անցած ամռանը իր աշխատանքային պայմանագիրը ժամանակից շուտ միակողմանի խզելու համար։ «Չելսիի» ղեկավարությունը չի բողոքարկի դատարանի որոշումը։

Ակումբի ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչի օրոք «Չելսին» մարզիչների պաշտոնանկություններից հետո փոխահատուցումների վրա արդեն ծախսել է ընդհանուր 90 միլիոն ֆունտ ստերլինգ։

Կոնտեն «Չելսին» գլխավորել է 2016-2018 թվականներին։