23.05.2019 13:16

Մեսսին քրոջ հետ հագուստի սեփական ապրանքանիշը կթողարկի

Մեսսին քրոջ հետ հագուստի սեփական ապրանքանիշը կթողարկի

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է նոր բիզնես նախագիծ ձեռնարկել: Արգենտինացի ֆուտբոլիստն առաջիկայում քրոջ հետ հագուստի սեփական ապրանքանիշը կստեղծի:

Հաղորդվում է, որ խաղացողը կհամագործակցի հայտնի դիզայներ Թոմի Հիլֆիգերի քրոջ Ջինիի հետ, ով նաև MGO ընկերության կրեատիվ տնօրենն է:

Նշենք, որ առաջին հավաքածուն կթողարկվի 2019 թվականի հուլիսին: Այն կվաճառվի The Messi Store օնլայն խանութում: