23.05.2019 11:46

Պենտագոնը պատրաստվում է հազարավոր զինվորականներ ուղարկել Մերձավոր Արևելք

Պենտագոնը պատրաստվում է հազարավոր զինվորականներ ուղարկել Մերձավոր Արևելք

Հինգշաբթի Պենտագոնը Սպիտակ տանը կներկայացնի ԱՄՆ զինված ուժերի լրացուցիչ քանակակազմ Մերձավոր Արևելք ուղարկելու պլանը:

Խոսքը մի քանի հազար զինվորականների մասին է ՝ հինգից տասը հազար, որոնք այդ տարածաշրջան են ուղարկվում  «պաշտպանական նպատակներով»՝ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների լարման կապակցությամբ:

Նախապես տարածաշրջանում ԱՄՆ խմբավորումը հինգ հազարով ուժեղացնելու խնդրով դիմել էր Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, որի պատասխանատվության գոտում 21 երկիր կա, այդ թվում՝ Իրանը, Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Եմենը և Միջին Ասիայի մի քանի պետություններ՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

Բացի այդ՝ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը վերահսկում է Կարմիր ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի արևմտյան մասի միջազգային ջրերը:

Փոխանցում է BBC-ն: