23.05.2019 12:19

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է C-400-ի հետ կապված՝ ԱՄՆ-ի վերջնագրի վերաբերյալ լուրերը

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է C-400-ի հետ կապված՝ ԱՄՆ-ի  վերջնագրի վերաբերյալ լուրերը

Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Կիրանը հերքել է ԶԼՄ-ների այն լուրերը, թե Վաշինգտոնը մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջը պահանջում է չեղարկել C-400-ի գնումը:

Այդ մասին դիվանագետը հայտարարել է Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, փոխանցում է A Haber հեռուստատեսությունը:

«Պաշտոնական մակարդակում ոչ մի նման բան չի եղել: Մարտ ամսին ԱՄՆ-ը թարմացրել է Patriot զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու առաջարկը: Իրականում՝ մենք կարծում ենք, որ խոսքն այդ առաջարկի մասին էր»,- շեշտել է փոխարտգործնախարարը:

Ամերիկյան մայրաքաղաքում թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում փոխնախարարը նշել է, որ Անկարան դեմ է «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով դիմակայելու» օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառելուն, քանի որ Մոսկվայի հետ պայմանագիրը C-400 մատակարարման վերաբերյալ կնքվել է մինչև այդ օրենքի ընդունումը:

Փոխանցում է tass.ru-ն: