23.05.2019 13:37

ՍԴ. Դիմումը մուտքագրվել մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին

ՍԴ. Դիմումը մուտքագրվել մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Մարտի 1-ի անջատված մասով քրեական գործին: Հիշեցնենք, որ Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորյանի գործը՝ այն քննող դատավոր Դավիթ Գրիգորյանն անսպասելի ուղարկել էր ՍԴ՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։

«Ի պատասխան մի շարք հարցումների ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»,-ասված է ՍԴ հայտարարության մեջ: