23.05.2019 14:09

ՆԱՏՕ. Ռուսաստանը պետք է ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին և «հեռանա Ղրիմից»

ՆԱՏՕ. Ռուսաստանը պետք է ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին և «հեռանա Ղրիմից»

ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահ Սթյուարտ Փիչի՝ չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը պետք է ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին և «հեռանա Ղրիմից»:

«Ռուսաստանը պետք է անհապաղ ազատ արձակի անցյալ տարվա նոյեմբերին Ազովի ծովում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին:

ՆԱՏՕ-ն երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի անեքսիան: Մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել հեռանալ Ղրիմից»,- ասվում է հայտարարության մեջ:

Փոխանցում է tass.ru-ն: