24.05.2019 09:32

ՊՍԺ-ի նախագահը կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել

ՊՍԺ-ի նախագահը կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին օրենքի հետ լուրջ խնդիրներ ունի, տեղեկացնում է BBC-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, ֆրանսիական դատարանը նրան մեղադրում է կաշառք տալու մեջ: Հետաքննությունը պարզել է, որ թեթև ատլետիկայի 2019 թվականի աշխարհի առաջնությունը Դոհայում անցկացնելու համար Ալ-Հելաիֆին ու իր եղբայրը իրենց պատկանող Oryx Qatar Sports Investment ընկերության հաշվից 3,5 մլն դոլար են փոխանցել թեթև ատլետիկայի Միջազգային ասոցիացիայի նախկին նախագահի որդու հաշվին:

Հատկանշական է, որ Քաթարն այդ իրավունքը ստանալուն հավակնել է 2017 և 2019 թվականներին, սակայն հաջողության է հասել երկրորդ հայտը:

Ավելի վաղ նշվում էր, որ քաթարական գործարարները կարող են լքել փարիզյան ակումբն ու այլևս չհովանավորեն Չեմպիոնների լիգայում անհաջող ելույթների պատճառով: