24.05.2019 10:00

Պաշտոնական. Խուանֆրանը հայտարարեց «Ատլետիկո»-ից հեռանալու մասին

Պաշտոնական. Խուանֆրանը հայտարարեց «Ատլետիկո»-ից հեռանալու մասին

«Ատլետիկո»-ի պաշտպան Խուանֆրանը հաստատել է այն տեղեկությունը, որ լքում է մադրիդյան ակումբը: 

«Սա իմ վերջին օրերն են «Ատլետիկո»-ում: 

Հուսով եմ՝ շուտով կվերադառնամ: Ես դա ցանկանում եմ, քանի որ սա իմ տունն է», - ասել է իսպանացին: 

34-ամյա խաղացողը «Ատլետիկո» է տեղափոխվել 2011 թվականին «Օսասունա»-ից: Մադրիդյան ակումբի հետ նա 8 տիտղոս է նվաճել, այդ թվում Իսպանիայում և Եվրոպա լիգայում չեմպիոնությունը: