24.05.2019 11:01

Ժիրուն՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի մասին

Ժիրուն՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի մասին

«Չելսի»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Եվրոպա լիգայի «Արսենալ»-ի դեմ եզրափակիչ խաղից ունեցած սպասումների մասին: 

«Ինձ դուր է գալիս խաղալ նախկին թիմերի դեմ, բայց զգացմունքները պետք է մի կողմ թողնել: 

Ես վայելել եմ այդ թիմում գտնվելս, դա կարեիրայի մեծ մասն է: 

Իմ առաջին անգլիական ակումբը, որը միշտ յուրահատուկ կմնա ինձ համար, բայց այժմ զգում եմ, որ իմ մարմնում կապույտ արյուն է հոսում: Ինչպես և հավաքականում, կապույտ գույնը համապատասխանում է ինձ: 

Ցանկանում են «Չելսի»-ի հետ երկրորդ տիտղոսը նվաճել», - ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: 

Հիշեցնենք, որ «զինագործներ»-ի դեմ եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվում: