24.05.2019 12:04

ՖԻՖԱ. Մունդիալ-2022-ը կանցկացվի 32 թիմով

ՖԻՖԱ. Մունդիալ-2022-ը կանցկացվի 32 թիմով

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ Մունդիալ-2022-ին կմասնակցի 32 թիմ, այլ ոչ թե 48, ինչպես նախկինում պլանավորվում էր:

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային կազմակերպության մամուլի ծառայությունը, Քաթարի հետ միասին քննարկվել է մրցաշարի ձևաչափը փոխելու և 48 թիմով անցկացնելու տարբերակը: Կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում որոշում է կայացվել չիրականացնել քննարկվող տարբերակը: 

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ն անցկացվելու է Քաթարում: