24.05.2019 12:30

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը գտել է Դե Խեային փոխարինողին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը գտել է Դե Խեային փոխարինողին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Միլան»-ի առաջին համար Ջիանլուիջի Դոնարումային դիտարկում է որպես Դավիդ դե Խեային փոխարինողի: 

Calciomercato-ի տեղեկություններով՝ դա կլինի այն դեպքում, եթե իսպանացի դարպասապահը առաջիկա ամռանը լքի անգլիական ակումբը: 

28-ամյա խաղացողը դեռևս նոր պայմանագիր չի կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ, իսկ նրա գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2020 թվականին: 

Դրանից ելնելով՝ մանկունիանցիները առաջիկայում կարող են վաճառել նրա տրանսֆերը: 

Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան մասնակցել է 47 խաղի և բաց թողել 63 գոլ: