24.05.2019 13:08

Մոուրինյոն մերժել է Ռոնալդուին

Մոուրինյոն մերժել է Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի», իտալական «Ինտերի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է AS-ը:

Պորտուգալացի մասնագետին իտալական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկանում էր տեսնել «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:  34-ամյա ֆուտբոլիստը հեռախոսազանգ է ունեցել իր նախկին մարզիչի հետ, որը մերժել է առաջարկը: Մոուրինյոն իր որոշումը բացատրել է, որ շատ է հարգում «Յուվենտուսի» սկզբունքային մրցակիցներից «Ինտերին», որը գլխավորել է 2008-2010-ը:

Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո Մոուրինյոն մարզչական աշխատանք չունի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։