24.05.2019 12:03

Գագիկ Հարությունյան. Այլեւս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը

Գագիկ Հարությունյան. Այլեւս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը

Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Արդեն հրապարակվել է Հարությունյանի հրաժարականի տեքստը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ԲԴԽ հարգարժան անդամներ, նկատի ունենալով դատական իշխանության եւ դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները եւ այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլեւս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը ԲԴԽ նախագահի եւ Խորհրդի անդամի կարգավիճակներում:

«ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդված 1-ին մասի 5-րդ կետի եւ 87-րդ հոդվածի 1-ին  մասին 2-րդ կետի հիմքերով՝ իմ լիազորությունները 2019 մայիսի 24-ից համարեք դադարած:

Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում:

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարիներով կուտակ ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ:

Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար ՝ ի բարօրություն հայ ժողովդրի:

Աստված պահապան մեր երկրին եւ ժողովրդին: