24.05.2019 10:03

Ջերեմի Հանթ. Մենք պետք է միասին պայքարենք ռուսաստանյան կիբեռգրոհների դեմ

Ջերեմի Հանթ. Մենք պետք է միասին պայքարենք ռուսաստանյան կիբեռգրոհների դեմ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթն այսօր ՆԱՏՕ- երկրներին կոչ կանի միավորվել և ակտիվացնել ջանքերը արտասահմանյան պետական վտանգավոր կիբեռակտիվության դեմ պայքարում:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Կիբեռանվտանգության ազգային կենտրոնը կիբեռտարածքում Ռուսաստանի վնասակար գործողությունների մասին տեղեկություններ է փոխանակում ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից 16 երկրների հետ: Ռուսաստանյան հատուկ ծառայությունները «գլոբալ կամպանիա» են ծավալում՝ թիրախավորելով շատ երկրների չափազանց կարևոր ենթակառույցներ և փորձելով խոցելի տեղեր հայտնաբերել կառավարական ցանցերում:

Որպես օրինակ՝ նշելով Ուկրաինայի և ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերը, բրիտանական ԱԳՆ ղեկավարը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն միասին դիմակայելու դեմոկրատիային սպառնացող վտանգները:

Փոխանցում է BBC-ն: