24.05.2019 11:23

ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականին թույլ չեն տվել մեկնել Ռուսաստան

ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականին թույլ չեն տվել մեկնել Ռուսաստան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդին ռուսաստանյան վիզա չեն տվել:

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, թե նա ընդգրկված է այն ցուցակում, որը կազմվել է ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների:

«Коммерсант» թերթի տվյալներով՝ Ռուսաստանում Նուլադդը մտադիր էր մասնակցելու  փակ միջազգային համաժողովին, որը կազմակերպել են Արտաքին գործերի ռուսաստանյան խորհուրդը, Արտաքին քաղաքականության գերմանական ընկերությունը և Ջոն Հոփքինսի համալսարանի միջազգային հետազոտությունների հեռանկարային դպրոցը: Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայում մայիսի 20-21-ին:

Ռուսաստանյան իշխանությունները չեն հրապարակել ԱՄՆ անհատական սանկցիաների «հայելային» պատասխանը հանդիսացող սև ցուցակը: Ինչպես նշում է «Коммерснт»-ը, հաճախ այդ ցուցակում ընդգրկված անձինք մուտքի արգելքի մասին իմանում են վիզայի համար փաստաթղթերը հանձնելուց հետո: 2016 թ. սև ցուցակում լինելու պատճառով վիզան մերժելու մասին տեղեկացրել էր Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը:

Փոխանցում է BBC-ն: