24.05.2019 14:26

Amnesty International-ը հայտարարել է Ասանժի դեմ մեղադրանքներում խախտումների մասին

Amnesty International-ը հայտարարել է Ասանժի դեմ մեղադրանքներում խախտումների մասին

Amensty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կարծիքով՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երկար տարիներ բախվում է անարդար մեղադրանքների և հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտումների, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը:

«Ինը տարի շարունակ Շվեդիան և Մեծ Բրիտանիան բռնաբարության և սեռական ոտնձգությունների կեղծ մեղադրանքներ են օգտագործել Ասանժի նկատմամբ, որպեսզի վարկաբեկեն WikiLeaks-ի հիմնադրին և ապահովեն նրա արտահանձնումը ԱՄՆ-ին»,- ասվում է փաստաթղթում:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև նշում է, որ Ասանժի նկատմամբ խախտվում են, ընդհանուր առմամբ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածներ: Ընդ որում՝ այդ խախտումները թույլ են տվել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ավստրալիան և Էկվադորը: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում են՝ 3 հոդվածը՝ կյանքի իրավունքի և անձնական անձեռնմխելիության մասին, 5 հոդվածը՝ խոշտանգումների անթույլատրելիության մասին, 9 հոդվածը՝ կամայական կալանքի մասին, 10 հոդվածը՝ դատարանի կողմից գործի արդարացի քննության ապահովում, 14 հոդվածը՝ ապաստանի իրավունքի մասին և այլն:

Փոխանցում է Interfax-ը: