24.09.2012 22:38

Աշխարհի նախկին չեմպիոնը զոհվել է փոխհրաձգության ժամանակ

Աշխարհի նախկին չեմպիոնը զոհվել է փոխհրաձգության ժամանակ

WBO վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հարավաֆրիկացի Կորի Սանդերսը զոհվել է փոխհրաձգության ժամանակ՝ իր մարմնով փակելով դստերը:
Սեպտեմբերի 22-ին երեկոյան 46-ամյա Սանդերսը իր ընտանիքի հետ միասին Պրետորիայի ռեստորաններից մեկում նշելիս է եղել զարմիկի 21-ամյակը: Այդ ժամանակ երեք զինված տղամարդ ներխուժել են ռեստորան եւ անկանոն կրակահերթ բացել: Արդյունքում բռնցքամարտիկը որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, երբ մարմնով փակել է իր աղջկան, նշում է BoxingScene.com-ը:
Նախկին չեմպիոնը անմիջապես տեղափոխվել է տեղի հոսպիտալ, որտեղ նրան շտապ վիրահատել են, սակայն առավոտյան Սանդերսը ստացած վնասվածքներից մահացել է:
Սանդերսը եղել է աշխարհի չեմպիոն WBO վարկածով (2003-2004), WBU վարկածով (1997-2000) եւ Հարավային Աֆրիկայի չեմպիոն (1991-1999):
Սանդերսը իր ամենանշանակալից եւ հայտնի հաղթանակներից մեկը տարել է 2003 թվականին, երբ նոկաուտի է ենթարկել WBA, WBO, IBF и IBO վարկածներով աշխարհի ներկայիս չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին:
Նշենք, որ Կլիչկոն առաջիններից մեկն է հայտնել իր ցավակցությունը ողբերգության առթիվ: