24.05.2019 15:08

Զելենսկուն նվիրել են «Քաղաքականություն՝ սկսնակների համար» մանկական գիրքը

Զելենսկուն նվիրել են «Քաղաքականություն՝ սկսնակների համար» մանկական գիրքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են «Քաղաքականություն՝ սկսնակների համար» մանկական գիրքը:

Պետության ղեկավարը Կիևում այցելել է «Գրքի զինանոց» փառատոնը, որտեղ հրատարակչություններից մեկի ներկայացուցիչները նրան նվիրել են անչափահասների համար նախատեսված լրատվական տեղեկագիրը:

««Քաղաքականություն՝ սկսնակների համար» գիրքը մատչելի կերպով պատանի ընթերցողներին բացատրում է երկրի կառավարման, քաղաքական համակարգի, գաղափարախոսության և այլ հետաքրքիր բաների մասին: Փոփոխությունները մեր պետությունում բավական շատ հարցեր են ծնում նաև ամենափոքրերի շրջանում»,- ասվում է գրքի անոտացիայում:

Facebook-ում հրապարակված կադրերում երևում է, որ Զելենսկին չի շփոթվել նվերից և հումորով է ընդունել այն:

Փոխանցում է ria.ru-ն: