24.05.2019 15:48

Վանշթեյնը փոխհատուցում է առաջարկում

Վանշթեյնը փոխհատուցում է առաջարկում

Բռնաբարության և սեռական ոռնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վանշթեյնն ուզում է դրամական փոխհատուցում վճարել տուժածներին:

Ինչպես հաղորդել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով հոլիվուդյան պրոդյուսերի փաստաբաններին, Նյու Յորքի գլխավոր դատախազությունը և Վանշթեյնի նախկին կինոստուդիայի տնօրենների խորհուրդն արդեն նախնական գործարք են կնքել:

Պարբերականը նշում է, որ հաշտության պայմանագրում նշվում է 44 միլիոն դոլար գումար, դրանցից 30-ը կինոմագնատը մտադիր է առաջարկել տուժած կանանց, ինչպես նաև Weinstein Company-ի պարտատերերին ու աշխատակիցներին, մնացած գումարը կհատկացվի դատական ծախսերին և իրավաբանների ծառայությունների վարձատրությանը:

Փոխանցում է euronews-ը: