24.05.2019 17:17

ՊՎԾ-ն ՀԵՀ-ում իրականացրած ստուգումների արդյունքներն ուղարկել է ՀՔԾ

ՊՎԾ-ն ՀԵՀ-ում իրականացրած ստուգումների արդյունքներն ուղարկել է ՀՔԾ

ՊՎԾ-ից փոխանցում են, որ Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» իրականացված ուսումնասիրութունը։ Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։