25.05.2019 09:25

Ֆալկաոն կարող է վերադառնալ «Ատլետիկո»

Ֆալկաոն կարող է վերադառնալ «Ատլետիկո»

«Մոնակո»-ի ավագ Ռադամել Ֆալկաոն ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: 

«Նիս»-ի դեմ խաղը կոլումբիացու համար կարող է վերջինը դառնալ թիմի կազմում: 

Նրա պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը: 

33-ամյա խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցել է «Մոնակո»-ի փոխնախագահ Օլեգ Պետրովի հետ: 

Ֆալկաոյի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Վալենսիա»-ն է, նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Ատլետիկո»-ն: 

Նա «Ատլետիկո»-ի կազմում խաղացել է 2011-13 թվականներին: