25.05.2019 10:00

Ժարդիմը կարող է գլխավորել «Միլան»-ը

Ժարդիմը կարող է գլխավորել «Միլան»-ը

«Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը կարող է ստանձնել «Միլան»-ի գլխավոր մարզչի պարտականություններ, տեղեկացնում է Corriere della Sera-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, «ռոսոներիներ»-ի ղեկավարությունը արդեն համաձայնության է հասել «Լիլ»-ի սպորտային տնօրենի հետ ու հիմա ցանկանում է թիմի ղեկը վստահել նրա հայրենակցին:

Հիշեցնենք, որ Ժարդիմը «մոնեգասկներ»-ի ղեկին էր վերադարձել հունվարին ու գործնականում ապահովել տեղը Լիգա 1-ի մյուս մրցաշրջանում:

Սակայն Իտալիայում վստահ են, որ եթե միլանյան ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի, ներկայի մարզիչ Ջենարո Գատուզոն կմնա իր պաշտոնում: