25.05.2019 10:29

Վենգեր. Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչը մղձավանջ կդառնա «Արսենալ»-ի ու «Չելսի»-ի երկրպագուների համար

Վենգեր. Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչը մղձավանջ կդառնա «Արսենալ»-ի ու «Չելսի»-ի երկրպագուների համար

«Արսենալ»-ի նախկին մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչի մասին:

««Արսենալ»-ն ու «Չելսի»-ն խնդիրներ չեն ունենա: Ֆուտբոլիստներն իդեալական պայմանաներում են ապրում ու ուղևորվում են բարձրակարգ ինքնաթիռներով: Մեծ անհարմարություններ են ունենալու երկու թիմերի երկրպագուները: Կարծում եմ՝ եզրափակիչը մղձավանջ կդառնա նրանց համար»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է The Telegraph-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ լոնդոնյան ակումբները խնդիրներ ունեն տոմսերի վաճառքի հետ, իսկ երկրպագուների մի մասն էլ հետ է վերադարձրել դրանք:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվում: