25.05.2019 11:30

The Independent. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է սկսել Գրիզմանի հետ

The Independent. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է սկսել Գրիզմանի հետ

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով և արդեն բանակցություններ է սկսել նրա հետ: 

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը վերջերս էր հայտնել «Ատլետիկո»-ից հեռանալու որոշման մասին: Նրա տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Բարսելոնա»-ն է, սակայն կատալոնական ակումբը վստահ չէ, որ պատրաստ է 108 միլիոն եվրո վճարել:

Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներ»-ը կարող են օգտվել առիթից և թիմ հրավիրել Գրիզմանին: