25.05.2019 12:29

Սարի. «Ես չեմ շփվել ուրիշ ակումբների հետ»

Սարի. «Ես չեմ շփվել ուրիշ ակումբների հետ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պնդում է, որ մտադիր չէ տեղափոխվել այլ ակումբ։

-Իմ ապագան չորեքշաբթի օրվա հանդիպումն է։ Այս պահին անհրաժեշտ է մտածել միայն Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչի մասին։ Գործող պայմանագրով դեռ երկու տարի ունեմ։ Ես չեմ շփվել ուրիշ ակումբների հետ։ «Չելսիի» ներկայացուցիչների հետ կխոսեմ եզրափակչից հետո։ Պետք է իմանամ՝ արդյոք գո՞հ են ինձնից։ Ինձ շատ է դուր գալիս ԱՊԼ-ն։ Սա աշխարհի լավագույն լիգան է։ Հիմա պետք է մտածեմ միայն եզրափակչի մասին։ «Չելսին» ԱՊԼ խոշորագույն ակումբներից մեկն է։ Պետք է քննարկենք իրավիճակը, բայց յուրաքանչյուր ակումբի համար դա նորմալ երևույթ է,- ասել է Սարին։