26.05.2019 10:33

«Վալենսիա»-ն ուժեղ գտնվեց «Բարսելոնա»-ից ու դարձավ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

«Վալենսիա»-ն ուժեղ գտնվեց «Բարսելոնա»-ից ու դարձավ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում միմյանց հետ մրցեցին գործող գավաթակիր «Բարսելոնա»-ն ու «Վալենսիա»-ն:

21-րդ րոպեին «չղջիկներ»-ին առաջ է մղել Գամեյրոն: Քիչ անց իր թիմի առավելությունը կրկնապատկել է Ռոդրիգոն: Երկրորդ կեսում ավելի ստույգ 73-րդ րոպեին կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն պարտությունից խուսափել չհաջողվեց:

Այսպիսով, «Վալենսիա»-ն իր պատմության մեջ 8-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր:

«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 2:1