26.05.2019 11:00

«Բավարիա»-ն իր պատմության մեջ 19-րդ անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ)

«Բավարիա»-ն իր պատմության մեջ 19-րդ անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ)

Բեռլինում կայացավ Գերմանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին «Լեյպցիգ»-ն ու «Բավարիա»-ն: Խաղն ավարտվեց մյունխենցիների հաղթանակով 2:0 հաշվով:

29-րդ րոպեին հաշիվը բացել է Ռոբերտ Լևանդովսկին: 78-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկել է Կինգսլի Կոմանը: Խաղավերջում Լևանդովսկին ևս մեկ անգամ է գրավել մրցակցի դարպասն իր հաշվին դուբլ գրանցելով:

Այսպիսով, «Բավարիա»-ն իր պատմության մեջ 19-րդ անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր:

«Լեյպցիգ» - «Բավարիա»՝ 0:3