26.05.2019 12:00

Գվարդիոլան 3 անգամ մերժել է «Յուվենթուս»-ի առաջարկը

Գվարդիոլան 3 անգամ մերժել է «Յուվենթուս»-ի առաջարկը

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ է Իտալիա վերադարձին: Այս մասին հայտնում է լրագրող Տանկրեդի Պալերմին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 60-ամյա մասնագետը համաձայնել է գալիք մրցաշրջանից գլխավորել թուրինյան գրանդը:

Հաղորդվում է, որ «Յուվե»-ն բանակցություններ է վարել նաև «Մանչեսթեր Սիթի»-ի մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, սակայն իսպանացին 3 անգամ մերժել է «ծեր սինյորա»-ի առաջարկը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իտալական գրանդի գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին լքելու է թիմը: