26.05.2019 12:30

90min. Իտալական գրանդը պատրաստ է թիմ հրավիրել Մխիթարյանին

90min. Իտալական գրանդը պատրաստ է թիմ հրավիրել Մխիթարյանին

«Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա ամռանը կարող է տեղափոխվել Իտալիա:

90min-ի տեղեկություններով, 30-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Միլան»-ը: Նշվում է, որ Մխիթարյանի տեղափոխությունը շատ հեշտ կարող է կայանալ, քանի որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բավականին ջերմ հարաբերությունների մեջ է «ռոսոներիներ»-ի ղեկավարության հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 խաղի՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: