26.05.2019 13:33

«Արսենալը» գրավիչ առաջարկների դեպքում կվաճառի Մխիթարյանին եւ Օզիլին

«Արսենալը» գրավիչ առաջարկների դեպքում կվաճառի Մխիթարյանին եւ Օզիլին

Լոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի խոչընդոտի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխություններին, եթե ստանա գրավիչ առաջարկներ, հաղորդում է thesun.co.uk-ը։

Այս թեմայով հայ ֆուտբոլիստը մեկնաբանություն չի արել, իսկ Մեսութ Օզիլը նշել է, որ դեռ երկու տարվա պայմանագիր ունի եւ այլ ծրագրեր այս պահին չի դիտարկում։ Մխիթարյանի պայմանագիրը եւս նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2018թ․ հունվարին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքով։