27.05.2019 10:30

Diario Sport. «Բարսելոնա»-ի նախագահը տնօրենների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրելու

Diario Sport. «Բարսելոնա»-ի նախագահը տնօրենների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրելու

Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Վալենսիա»-ից կրած պարտությունից հետո «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն կատալոնական ակումբի տնօրենների խորհրդի արտահերթ նիստ է կգումարի: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:

Այն տեղի է ունենալու մայիսի 28-ին՝ երեքշաբթի օրը:

Աղբյուրի հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվելու է տնօրենների խորհրդի նախագահ Պեպա Սեգուրայի ու գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ գործակծությունը շարունակելու հարցը:

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանում «կապտանռնագույններ»-ը հաղթել էին Լա լիգայում, սակայն Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում երկխաղյա դիմակայության արդյունքում զիջել էին «Լիվերպուլ»-ին: