27.05.2019 11:00

«Արսենալ»-ը միացել է «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստի տրանսֆերի համար մղվող պայքարին

«Արսենալ»-ը միացել է «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստի տրանսֆերի համար մղվող պայքարին

«Արսենալ»-ը ցանկանում է իր կազմում տեսնել «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Թոմաս Փարթիին, տեղեկացնում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը 25-ամյա խաղացողին մտադիր է հրավիրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նրա պայմանագրում առկա հրաժարագնի չափը 50 մլն եվրո է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գանացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Ինտեր»-ը:

2018/19 մրցաշրջանում «հնդկացիներ»-ի կազմում Փարթին անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ամրակազմ ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ մինչև 2023 թվականի ամառ գործող պայմանագիր ունի: