27.05.2019 13:00

«Ատալանտան» ու «Ինտերը» կխաղան Չեմպիոնների լիգայում, «Միլանը» եւ «Ռոման»՝ Եվրոպայի լիգայում

«Ատալանտան» ու «Ինտերը» կխաղան Չեմպիոնների լիգայում, «Միլանը» եւ «Ռոման»՝ Եվրոպայի լիգայում

Ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճած Թուրինի «Յուվենտուսի» եւ երկրորդ տեղը գրաված «Նապոլիի» պես Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին նաեւ բրոնզե մեդալակիր դարձած «Ատալանտան» ու չորրորդ տեղը զբաղեցրած «Ինտերը», որոնք հավաքեցին 69-ական միավոր: «Ատալանտան» նորամուտը կնշի Չեմպիոնների լիգայում:

«Միլանը» 68 միավորով գրավեց 5-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ 66 միավորով 5-րդ տեղում հայտնված «Ռոման» հանդես կգա նույն մրցաշարի որակավորման փուլում:

A Սերիայից դուրս մնացին «Էմպոլին», «Ֆրոզինոնեն» ու «Կյեւոն»:

Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Սամպդորիայի» 36-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելան, որը խփեց 26 գոլ: