27.05.2019 12:07

Լիտվայի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածուն

Լիտվայի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածուն

Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է անկախ թեկնածու Գիտանաս Նաուսեդան՝ ընտրողների 65,86 % ձայներով, հաղորդել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նաուսեդան տնտեսագետ է և նախկինում եղել է Լիտվայի բանկի կառավարման խորհրդի անդամ, և քաղաքականություն է եկել մասնավոր բանկային սեկտորից: Պաշտոնապես՝ նա ոչ մի կուսակցության  հետ կապված չէ և տնտեսության ազատական մոդելի կողմնակից է:

Երկրորդ փուլում Նաուսեդայի մրցակիցը ֆինանսների նախկին նախարար, Սեյմի պատգամավոր Ինգրիդա Շիմոնիտեն էր՝ «Հայրենյաց միություն-Քրիտոնյա դեմոկրատներ» պահպանողական կուսակցության թեկնածուն, որ ստացել է ձայների 32,86 %-ը:

Փոխանցում է BBC-ն: