27.05.2019 12:38

ԵԽ ընտրություններում Բրիտանիայում հաղթել է Brexit-ի կուսակցությունը

ԵԽ ընտրություններում Բրիտանիայում հաղթել է Brexit-ի կուսակցությունը

Brexit-ի կուսակցությունը, որն ստեղծվել է ընդամենը ապրիլի 12-ին, Եվրախորհրդարանի ընտրություններում Բրիտանիայում ստացել է ամենամեծ թվով ձայները:

Ձայները նա «խլել» է իշխող Պահպանողական կուսակցությունից, որը ցույց է տվել 1832 թվականից ի վեր ցանկացած ընտրություններում ամենավատ ցուցանիշը: BBC-ի մեկնաբանի խոսքով՝ եթե դրանք լինեին Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններ և անցկացվեին այդ երկրի համար ավանդական մեծամասնական համակարգով, ապա թորիներն ընդհանրապես խորհրդարան չէին անցնի: Սակայն եվրոպական ընտրությունները համամասնական համակարգով են անցկացվում, դրա համար էլ պահպանողականները, այնուամենայնիվ, զբաղեցրել են հինգերորդ տեղը: Նախնական տվյալներով՝ նրանք Եվրախորհրդարանում կունենան երեք պատգամավոր:

Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ լեյբորիստները, նույնպես շատ ձայներ են կորցրել և կզբաղեցնեն, հավանաբար, երրորդ տեղը: Նրանցից հեռացել են brexit-ի հակառակորդները, որոնք դժգոհ են այդ հարցում կուսակցության  ոչ հստակ դիրքորոշումից:

Brexit-ի հակառակորդները հարել են, հիմնականում՝ լիբերալ-դեմոկրատներին, որոնք զբաղեցրել են երրորդ տեղը, մի քիչ էլ՝ «կանաչներին», որոնք չորրորդ տեղում են:

Փոխանցում է BBC-ն: