27.05.2019 14:58

Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել ԻՊ-ի կողմում կռված ֆրանսիացիներին

Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել ԻՊ-ի կողմում կռված ֆրանսիացիներին

Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել երեք ֆրասիացիների: Նրանք մեղավոր են ճանաչվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարելու մեջ:

Մեղադրյալներն իրավունք ունեն 30-օրյա ժամկետում բողոքարկելու դատարանի որոշումը, հաղորդել է France Presse գործակալությունը:

Նրանք ու ևս ինը ֆրանսիացիներ ձերբակալվել էին Սիրիայի տարածքում  ԱՄՆ-ին աջակցող մի խմբի կողմից, ապա տեղափոխվել էին Իրաք՝ կանգնելու դատարանի առջև:

Երեք տղամարդիկ Ֆրանսիայի առաջին քաղաքացիներն են, որոնք դատապարտվել են մահապատժի:

Ֆրանսիան առայժմ չի արձագանքել Բաղդադի դատարանի որոշմանը: Փետրվարին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին հարցրել էին  ֆրանսիացիների նկատմամբ դատավարության մասին, նա պատասխանել էր, թե դա Իրաքի սուվերեն գործն է:

Իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն քննադատել են Իրաքում ԻՊ կասկածյալ գրոհայինների դատավարությունները: Նրանց խոսքով՝ դատարանները հաճախ հիմնվում են կողմնակի ապացույցների կամ ցուցմունքների վրա, որոնք ստացվել են ճնշումների արդյունքում:

Փոխանցում է BBC-ն: