27.05.2019 16:24

Զելենսկին Ռադայի պատգամավորներին կոչ է արել չզբաղվել ինքնագովազդով

Զելենսկին Ռադայի պատգամավորներին կոչ է արել չզբաղվել ինքնագովազդով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադային կոչ է արել «բարենորգիչ օրենքներ» ընդունել և խորհրդարանական ամբիոնը չվերածել ինքնագովազդի վայրի: Այդ մասին նա երկուշաբթի գրել է facebook-յան իր էջում:

Ընդ որում՝ նա կարծում է, որ պատգամավորների գործունեությունը « գրեթե վերջնականապես ոչնչացրել է Գերագույն ռադայի օրինակարգությունը», սակայն «շանս կա գոնե մի քիչ վերականգնելու հանրության վստահությունը ներկայացուչական դեմոկրատիայի հանդեպ»:

Զելենսկին նաև խորհրդարանականներին նախազգուշացրել է նենգադուլ չանել օրենսդրական գործունեության ընթացքում: «Պետք չէ օրենքները փչացնել ձեր ավանդական կոռուպցիոն հնարքներով»,- հավելել է նա:

Զելենսկին Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ է նշանակել հուլիսի 21-ին: Հերթական ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերի 27-ին:

Փոխանցում է tass.ru-ն: